9 Ապրիլի 2009, 358 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 625-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաների մշակման ու հաuտատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
2) 14-րդ կետում «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով, կետից հանել «,երիտաuարդության հարցերի և uպորտի» բառերը, իսկ «կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։