9 Ապրիլի 2009, 355 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 20-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6.3-րդ կետից հանել «(Երևան քաղաքի)» բառերը.
2) 10-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետին կամ Երևանի քաղաքապետի համապատաuխան տեղակալին, կամ Երևանի գլխավոր ճարտարապետին)» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 11.1-ին կետը.
4) N 2 հավելվածի «ա» կետից հանել «Երևանում` Երևանի քաղաքապետի» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։