Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 328 - Ն

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՈԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Գյումրու քաղաքապետին «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրել Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերը։
2. Սահմանել, որ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում գտնվող` համապատասխանաբար 23.15 և 1.47 հեկտար մակերես ունեցող` չկառուցապատված և կարգավիճակը չճշտված շինություններով հողամասերի գնման նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում վճարված կադաստրային արժեքի չափով համայնքի կողմից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը կանխավճարի տեսքով կատարվում է վճարում՝ որպես համայնքի կողմից Գյումրի քաղաքում «Անի» և «Մուշ» թաղամասերի կառուցապատման ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության օգտին համաֆինանսավորում։