2 Ապրիլի 2009, 327 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 16-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 17-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։