Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 448 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և նոյեմբերի 21-ի N 1811-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման`

ա) 2-րդ կետից հանել «, որպես առանձնացված ստորաբաժանում,» բառերը.

բ) 3-րդ կետում «2005 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի հունիսի 1-ը» բառերով,

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: