Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 321 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ամբողջ տեքստում «տեղափոխում» բառը` համապատասխան հոլովառությամբ, փոխարինել «փոխադրում» բառով.
2) 4-րդ կետի`
ա. «ա» ենթակետը «անվանումը,» բառից հետո լրացնել «քաշը,» բառով,
բ. «բ» ենթակետը «անձի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի» բառերով,
գ. վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ավտոմատ համակարգչային համակարգի խափանման դեպքերում ուղարկող մաքսային մարմնում փոխադրման ամփոփագրերը լրացվում են տպագրական եղանակով պատրաստված ձևաթղթերի վրա` ընթեռնելի ձեռագրով, որոնց շրջանառության և հաշվառման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը».
3) 7-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «տեղափոխվող» բառը փոխարինել «փոխադրվող» բառով.
4) 11-րդ կետը «օրվա» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի» բառերով.
5) 14-րդ կետի`
ա. առաջին նախադասությունում «ամփոփագիր`» բառից հետո «3» թիվը փոխարինել «2» թվով,
բ. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առաջին օրինակը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է ուղարկող մաքսային մարմնի վերադաս մաքսատուն.»,
գ. «գ» ենթակետը և վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
6) 15-րդ կետում`
ա. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) սույն կարգի 4-րդ կետում նշված այլ տեղեկություններ։».
7) 16-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «սույն կարգի 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն ստացված» բառերը փոխարինել «ավտոմատ համակարգչային համակարգում լրացված» բառերով,
բ. «բ» ենթակետից հանել «, և դրա մասին ոչ ուշ, քան ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետի ավարտը վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր» բառերը,
գ. «գ» ենթակետից հանել «` դրա մասին ոչ ուշ, քան ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամկետի ավարտը ռադիոհեռագրով տեղեկացնելով վերադաս մաքսային մարմնին» բառերը.
8) 17-րդ կետում «դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ռադիոհեռագրով տեղեկացնելով վերադաս մաքսային մարմնին» բառերը փոխարինել «ուղարկող մաքսային մարմնի վերադաս մաքսատնից գրությամբ պահանջելով փոխադրման ամփոփագրի լրացված և ստորագրված օրինակը» բառերով։