Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 320 - Ն

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԵՎ «ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «01. Պետական մամուլի հրատարակում», «02. Գրականության հրատարակում» և «05. Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակումների և իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։