19 Փետրվարի 2009, 312 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձան` պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2 ա («Խալաթյանցի եկամտաբեր տուն») շենքում ու դրանց կից Շչորսի 2 շենքում գտնվող` Շիրակի մարզային գրադարանը, Հայաստանի ազգային պատկերասրահի նորաստեղծ Գյումրու մասնաճյուղը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանը տեղակայելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Շչորսի 2 շենքը Հայաuտանի Հանրապետությանն անհատույց փոխանցելու Գյումրու քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 31-ի N 8-Ա որոշումը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) Գյումրու քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2 ա հուշարձան-շենքով և Շչորսի 2 շենքով զբաղեցված հողամասի սահմանները.
2) երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ կնքել Գյումրի քաղաքի Շչորսի 2 շենքը, ինչպես նաև այդ շենքով և Աճեմյան փողոցի 2, 2 ա հուշարձան-շենքով զբաղեցված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու պայմանագիր.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2ա հուշարձան-շենքի, Շչորսի 2 շենքի և այդ շենքերով զբաղեցված հողամասի (այսուհետ` գույք) նկատմամբ Հայաuտանի Հանրապետության սեփականության իրավունքի սահմանված կարգով պետական գրանցումը։
2. Գույքի նկատմամբ Հայաuտանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո այն ամրացնել «Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. Սույն որոշման կատարման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։