Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2009, 310 - Ն

«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՑԻԿԼՈՆ-30» ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական ԻԲԱ մոլեկուլյար ընկերության և Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացի իրականացումը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2009 թվականից ապահովել Հայաստանի և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում Միջուկային բժշկության կենտրոնի համար կադրերի պատրաստումը` ըստ կենտրոնի կողմից ներկայացված ուղղությունների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։