Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 309 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023 P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ -ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ստորագրված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) 229 846 021 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.
2) Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատարը 255 812 185 դրամ հաշվեկշռային արժեքով (ՆԿ 103+70-ից ՆԿ 180+45) ամրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքին նվիրաբերել Նիվա «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենա (2002 թվականի արտադրության, շարժիչը` 6763843, թափքը` 1640347, 2444503 դրամ արժեքով և 782214 հաշվեկշռային արժեքով)` համայնքի անասնաբուժական ծառայության համար։
2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերը` 2 109 097 864 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 2 հավելվածի։
3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը` 274 440 485 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` համապատասխանաբար ավելացնելով`
1) 117 114 010 դրամի չափով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը.
2) 154 228 997 դրամի չափով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Սանգյարի, Ալագյազի, Ռյա թազայի և Շենկանի գյուղական համայնքների վերականգնված ջրատարի հաշվեկշռային արժեքը.
3) 3 097 478 դրամի չափով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում արտացոլված ոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքը։
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման N 1 հավելվածում և 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ղեկավարների հետ` պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան համայնքների միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված