Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 304 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի
20-ի N 655-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար արոտավայրը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սույն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։