Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 301 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ, 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու, «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ։
2. Փորձնական մարդահամարն անցկացնել 2010 թվականի ապրիլի 14-23-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի, Գանձաքարի, Աչաջրի և Խաշթառակի գյուղական համայնքներում։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը` համաձայն համապատասխանաբար NN 1, 2 և 3 հավելվածների։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին։
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին` Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում։
6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն` փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված