26 Մարտի 2009, 294 - Ն
ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) լրավճար` դիվանագետի օտար լեզվի իմացության համար.
2) որ սույն որոշման 1-ին կետով սահմանված օտար լեզուների իմացության համար լրավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետներին` ռուսերենից և երկրորդ օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության համար.
3) որ լրավճարը տրամադրվում է դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով.
4) որ երրորդ լեզվի իմացության ստուգումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է դիվանագետին լրավճար տրամադրելու մասին հրաման.
5) որ հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կողմից լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված համապատասխան իրավական ակտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։