Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 290 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում և 2-րդ կետում «իրացված» բառը փոխարինել «ստացված և իրացված» բառերով.
2) որոշման 2-րդ կետով սահմանված` ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունների ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին տողով.

5.1. Ստացված գազի ֆիզիկական ծավալը՝ խոր. մետր

2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկությունները փոփոխված ձևով առաջին անգամ ներկայացնում են 2009 թվականի մարտ ամսվա համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։