10 Մարտի 2005, 438 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին»
N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 101-րդ կետով.
«101. Սույն կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին «Անվճար» նշմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում, որում նշվում են միջազգային համաձայնագրի և վարկային ծրագրի անվանումը, ապրանքներն ստացող կազմակերպության տվյալները (լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), ներմուծվող ապրանքների համառոտ նկարագրությունը, քանակը, արժեքը:
Սույն կետով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2004 թվականի ընթացքում իրականացված գործարքների նկատմամբ»:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր