5 Մարտի 2009, 221 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 5.1-ին կետում`
ա. «16» թիվը փոխարինել «17» թվով,
բ. կետը «հավաքագրում» բառից հետո լրացնել «և 1-ը «2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար կարողությունների զարգացում» ծրագրերով» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 28-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 21 3 18»,
«Ընդամենը 1652 646 1006»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից։