Կառավարության որոշումներ

5 Մարտի 2009, 217 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետը «մասնագիտական գրականությունը` համապատասխան մասնագիտական գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններին (երաժշտական և արվեստի դպրոցներ, կույրեր, խուլուհամրեր)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը (սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին)`» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։