19 Փետրվարի 2009, 199 - Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու և գումարների վճարման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
2) սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնում, ավելացված արժեքի հարկի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձի վրա, որի նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, և որի կողմից իրականացված գործարքով չի գերազանցվել ավելացված արժեքի հարկի շեմը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներին ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներն ապահովում են իրազեկման նյութերն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում փակցնելը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված