Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 436 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` պետության կարիքների բավարարման նպատակով 2002 թվականին կենտրոնացված կարգով կնքված գնման պայմանագրերի շրջանակներում իրականացված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցուման ու դրանց դիմաց կատարված վճարումների մասին տեղեկատվությունը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելու փոխարեն պատվիրատու մարմիններ ներկայացնելու հիմքով պայմանագրերի կողմերի նկատմամբ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հաշվարկված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին չգանձված` 3539582 դրամ տուգանքների զիջման նպատակով համաձայնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից այդ պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացվող առաջարկություններին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023