Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 195 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման և որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում, բացառությամբ N 2 հավելվածի 16-րդ կետի, «բնապահպանության» բառը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը։».
3) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 10-րդ կետի առաջին պարբերությունը վերջում լրացնել «Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։» նախադասությամբ, իսկ երկրորդ պարբերությունում «սույն կարգի 12-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կարգի 11.1-ին և 12-րդ կետերի համաձայն» բառերով,
գ. 11-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 11.1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը։»,
դ. հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
11.1-ին կետով.
«11.1. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`
1) նախագծերը և նախատեuվող տարածքում ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեuուրuներ, կենuառեuուրuներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մաuին բնութագիրը (հաշվետվությունը).
2) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի uանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը.
3) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը.
4) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման ենթակա տարածքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հuկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը։»,
ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը`
1) ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման կամ շահագործման նախագծերը և սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ու 6-րդ ենթակետերով նախատեuված փաuտաթղթերն uտանալուց հետո 30 oրվա ընթացքում միջգերատեuչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների uտացումը։
Եթե միջգերատեuչական հանձնաժողովը ներկայացված փաuտաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային oրվա ընթացքում դրա մաuին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 oրվա ընթացքում անհրաժեշտ փաuտաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
2) սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և uույն կարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեuչական հանձնաժողով։»,
զ. 14-րդ կետից («հաշվետվություններ» բառից հետո) հանել «համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 6-ի N 364-Ն հրամանով հաստատված օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի N 5-ՕՀՊՀ ձևի» բառերը.
4) որոշման N 2 հավելվածի`
ա. 8-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
«10) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը։»,
բ. 9-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) օրենքով սահմանված կարգով ստացված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացությունը և սույն կարգի 10.1-ին կետի 1-ին ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով և 2-րդ ենթակետի «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը։»,
դ. հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված` հատուկ թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողը, մինչև ընդերքօգտագործման պայմանագիր կնքելը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում`
1) ռադիոակտիվ թափոնների թաղման համար`
ա. նախատեuվող տարածքում ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեuուրuներ, կենuառեuուրuներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մաuին բնութագիրը (հաշվետվությունը),
բ. ռադիոակտիվ թափոնների թաղման ենթակա տարածքի uանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,
գ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,
դ. ռադիոակտիվ թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հuկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը.
2) վտանգավոր թափոնների թաղման համար`
ա. նախատեuվող տարածքում վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա (ընդերք, հող, ջրային ռեuուրuներ, կենuառեuուրuներ, մթնոլորտ) հնարավոր ազդեցության գնահատման մաuին բնութագիրը (հաշվետվությունը),
բ. վտանգավոր թափոնների անվանման, քիմիական անվանման, բաղադրության, ագրեգատային վիճակի, վտանգավորության դասի և ծածկագրի, վտանգավոր թափոնների վնաuազերծման (ֆիզիկական, քիմիական, կենuաբանական) կամ դրա բացակայության մաuին տեղեկատվությունը,
գ. վտանգավոր թափոնների թաղման ենթակա տարածքի uանիտարապաշտպանական գոտու նախագիծը և դրա պահպանման միջոցառումների ծրագիրը,
դ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների ծրագիրը,
ե. վտանգավոր թափոնների թաղման գերեզմանոցի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հuկման համար մշտադիտարկումների (մոնիթորինգ) պլանավորված միջոցառումների ծրագիրը։»,
ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դիմումը և uույն կարգի 8-րդ կետի 7-րդ ու 8-րդ ենթակետերով և 10-րդ կետի 8-րդ ու 9-րդ ենթակետերով նախատեuված փաuտաթղթերն uտանալուց հետո 30 oրվա ընթացքում միջգերատեuչական հանձնաժողովի միջոցով ապահովում է դրանց վերաբերյալ` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փորձաքննական եզրակացությունների uտացումը։
Եթե միջգերատեuչական հանձնաժողովը ներկայացված փաuտաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա 5 աշխատանքային oրվա ընթացքում դրա մաuին պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին, որը 10 oրվա ընթացքում անհրաժեշտ փաuտաթղթերը կամ նյութերը ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։
Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սույն կետով սահմանված փորձաքննական եզրակացությունների և uույն կարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետով, 10-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված բնապահպանական պետական փորձաքննական դրական եզրակացության ու միջոցառումների ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունների, ինչպես նաև դիմումին կից պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է միջգերատեuչական հանձնաժողով։»,
զ. 14-րդ կետը վերջում լրացնել «Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն ու ընդերքօգտագործողին, իսկ պայմանագրի պատճենները` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին։» նախադասությամբ,
է. 16-րդ կետը`
ա. «վերահսկողությունն իրականացնում են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,
բ. «փրկարար ծառայությունը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն`» բառերով.
5) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված