Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2005, 435 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱUԻՆ

Ելնելով պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Քաղաքացիական պաշտպանության զորքերին տրված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին`

ա) 30-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման ընդունման կապակցությամբ փոփոխության կամ լրացման ենթակա իրավական ակտերի նախագծերը,

բ) 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարին`

20-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ: