Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2009, 170 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 480-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 480-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

«19 հունվարի 2006 թվականի N 480-Ն


ԲԱՐՁՐ ԱԽՏԱԾԻՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------


Թռչնագրիպի իրավիճակի բարդացման uպառնալիքի, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետություն հատուկ վտանգավոր վարակի ներթափանցման ու տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջև կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը և ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման բժշկական և անասնաբուժական փաստաթղթերի ձևերը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշման իրականացման նկատմամբ վերահuկողության իրավունքը վերապահել Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված