12 Փետրվարի 2009, 165 - Ն
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ, պայմանավորված «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007 թվականի մայիսի 7-ին կնքված N ԱՇՁԲ-07/429 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շինանյութերի գների թանկացման հանգամանքով, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06 Վարչական օբյեկտների շինարարություն» ծրագրով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացված 540000.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և «ՄՏՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կազմված փոխադարձ հաշվարկների կատարման ակտի հիման վրա հատկացվում են կապալառուին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ակտի հիման վրա ապահովել գումարների վճարումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։