7 Ապրիլի 2005, 427 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «07. Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրով նախատեսված պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։