26 Մարտի 2009, 302 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, 19-րդ հոդվածի 3-րդ կետին և
23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 3, 4 և 5 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված այն ծախսային ծրագրերը, որոնց գծով ֆինանսավորումը 2009 թվականին ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է` համաձայն N 5 Բ հավելվածի։».
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)։».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց իրավասությունների սահմաններում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` 2009 թվականին համապատասխան նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու համար։».
4) որոշման 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) ապահովել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հաշվարկման հիմքում դրված` 2009 թվականի համար ծրագրված հարկեր և պետական տուրքեր / ՀՆԱ և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ / ՀՆԱ հարաբերությունների ցուցանիշների կատարումը».
5) որոշման 30-րդ կետի 1-ին ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «տարեկան» բառով.
6) որոշման 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում` 1,950,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի) հիմնական գումարի մարում» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերի կառուցապատման աշխատանքների ֆինանսավորման պայմանների մասին» N 1384-Ա որոշմամբ «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված փոխանցելի մուրհակների մարումն ըստ նշված որոշմամբ սահմանված ժամանակացույցի կատարելու նպատակով.
6) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
149,390.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի հունի մաքրման և ափապատնեշների կառուցման նպատակով, որից` 2009 թվականի երկրորդ եռամսյակում` 45,510.3 հազ. դրամ, և 2009 թվականի ինն ամսում` 96,897.5 հազ. դրամ։».
7) որոշման NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների.
8) որոշումը լրացնել նոր` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված այն ծախսային ծրագրերը, որոնց գծով ֆինանսավորումը 2009 թվականին ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է» N 5 Բ հավելվածով` համաձայն N 6 հավելվածի.
9) ուժը կորցրած ճանաչել որոշման N 14 հավելվածի աղյուսակների «Բ» և «Գ» մասերի «Առաջին եռամսյակ», «Առաջին կիսամյակ» և «Ինն ամիս» սյունակների ցուցանիշները։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` 2009 թվականի ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման 3-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգի միայն 1-ին կետով և, այդ վերաբաշխումներն իրականացնելիս, ապահովել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականին մանկավարժական դրույքների համար տարիֆիկացիաներով սահմանված դրույքաչափերը։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում նշված գործարքների գծով պարտավորությունները`
1) ստանձնելիս նախատեսվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարման ենթակա (փաստացի առաջացող) պարտավորությունների չափը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական հատկացումը։ Ընդ որում`
ա. պարտավորություններն ստանձնվում են Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում փոփոխությունների կատարման դեպքում` դրանք պետական կառավարման մարմնի կողմից միակողմանիորեն վերանայելու պայմանով,
բ. այն գործարքների մասով, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 Բ հավելվածում, ծախսերի տարեկան նախահաշիվները հաստատվում են այդ հավելվածով նախատեսված չափով պակաս գումարով, իսկ ֆինանսական պարտավորություններն ստանձնվում և կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայության դեպքում.
2) նախքան սույն որոշման հաստատումը կնքված գործարքներում` մինչև սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը, ֆինանսավորվում են` հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված սահմանափակումները։ Ընդ որում, նշված փոփոխությունները կատարվում են մեկ ամսվա ընթացքում։
5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին`
1) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների տրամադրման վերաբերյալ առաջարկություններով` սահմանված կարգով հանդես գալուց միաժամանակ ներկայացնել առաջարկություններ իրենց կողմից ղեկավարվող մարմինների գծով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների նվազեցման վերաբերյալ.
2) սույն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետի ընդունմամբ պայմանավորված` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, 23-1, 23-2, 24-1 – 24-3, 25-1 – 25-13, 26-1 – 26.5, 27 և 28 աղյուսակներում կատարվելիք փոփոխությունները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ։
6. Գաղտնի։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։