Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 425 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 481 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 30-ի «Հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու նպատակով՝ հարկ վճարողների հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափը սահմանելու մասին» N 481 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 1-ին կետում «500» թիվը փոխարինել «100» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից, և սահմանված կարգով տեղեկությունները ներկայացվում են 2005 թվականի հուլիսի 1-ից հետո (ներառյալ հուլիսի 1-ը) իրականացված գործարքների համար դուրս գրված հարկային հաշիվների մասին: