Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 307 - Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնավոր փոքր և միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագիրը համաֆինանսավորելու մասին» N 1367-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ 2008 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված գործակալության պայմանագրում կատարել փոփոխություն` վարկավորման համար հատկացված գումարը նվազեցնել 2,000,000.0 հազ. դրամի չափով։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր