26 Մարտի 2009, 300 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի փետրվարի 3-ի N Ն-122-4 որոշումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 813-Ա որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Եվրասիական զարգացման բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 100,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտաքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռքբերում» հոդվածով)։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր