Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 297 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հովհաննես Գագիկի Շատվորյանին (ծնվ.` 1990 թվականի հոկտեմբերի 27-ին, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, Մ. Ավետիսյան 27, բն. 12, 2008 թվականից հոգևոր կրթություն է ստանում Մխիթարյան ճեմարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև` 2011 թվականի գարնանային զորակոչը։