Կառավարության որոշումներ

5 Մարտի 2009, 287 - Ն

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մաuերին, 43-րդ հոդվածի 2-րդ մաuով uահմանված աղյուuակի 18-րդ բաժնի 11-րդ կետին, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից։
Հավելված