Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 276 - Ն

ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 32-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հողերի մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հողերի մոնիթորինգի (բացառությամբ կառուցապատված և կառուցապատման համար նախատեսված հողերի, ինչպես նաև անտառային հողերի) բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանել համակարգչային տվյալների շտեմարանի ու գրանցամատյանի ձևն ու վարման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր