Կառավարության որոշումներ

12 Մարտի 2009, 271 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 9-րդ կետից հանել «(բացառությամբ մաuնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոտրանuպորտային միջոցների փաuտաթղթերի, վարորդական վկայականների, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաuտանի Հանրապետության պետական մարմինների կողմից և կարող են կազմված լինել ռուuաց լեզվով)» բառերը,
բ. 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և ավտովարորդների» բառերը,
գ. 12-րդ կետում «հավաքակայանի առկայությունը» բառերը փոխարինել «հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք» բառերով, իսկ «հիմունքներով» բառից հետո լրացնել «(բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա» բառերով,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզավորող հանձնաժողովից ստանալով տեղեկանք` համաձայն N 5 ձևի, ներկայացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ստանում է ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, և ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին` լիցենզիայի ներդիրում` համաձայն N 7 ձևի, նշելու համար։»,
ե. NN 3 և 8 ձևերի ցանկերից հանել 2-րդ սյունակը,
զ. N 4 ձևի 3-րդ կետից հանել «Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և» բառերը, իսկ «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով,
է. N 4 ձևի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ը. N 4 ձևի 7-րդ կետը «հավաքակայանի» բառից հետո լրացնել «անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի» բառերով, իսկ «պայմանագիր» բառից հետո` «, բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և ավտովարորդի առողջական վիճակի ամենoրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթեր» բառերով,
թ. N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
ժ. N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
2) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին և 20.1-20.4-րդ կետերով.
«13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը և դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին».
«20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու կապակցությամբ կազմակերպությունը դիմում է լիցենզավորող մարմին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը։ Լիցենզավորող հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի, դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար։
20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի։
20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար։
20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը և գրանցման ժամանակավոր կտրոնը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատաuխան uտորաբաժանում չի պահանջվում։».
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4) հաստատել NN 9, 10 և 11 ձևերը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված