19 Մարտի 2009, 269 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.5749 հեկտար հողերը, այդ թվում` 2.352 հեկտար վարելահող, 2.2229 հեկտար խոտհարք, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` սկաուտական ճամբար կառուցելու համար։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սույն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։