12 Մարտի 2009, 268 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին`
1) օդային ուղևորների հաշվառման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ.
2) ապահովել օդային փոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող կազմակերպությունների կողմից օդային փոխադրումների տոմսերի վաճառքի իրականացման վայրերում, տեսանելի տեղում պետական տուրքի գանձման կարգի մասին տեղեկությունների տարածումը։
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վաճառված ավիատոմսերով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օդային ուղևորների փաստացի թռիչքների ժամանակ գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի N 2 որոշման դրույթները` մինչև 2010 թվականի մարտի 29-ը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 29-ից։
Հավելված