19 Մարտի 2009, 262 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները`
1) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 3-րդ, 23-րդ, 25-րդ և 31-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը։»,
գ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը։»,
դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը։»,
ե. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում հայտատու ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեությունը 10 օրով կասեցվել է` որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառողի։».
2) որոշմամբ հաստատված լիցենզիայի ձևում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։