Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 257 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական ծրագիր» IDF 092616 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոչ առևտրային կազմակերպությունների ֆիդուցիար վերահսկողության փորձնական ծրագիր» IDF 092616 դրամաշնորհի համաձայնագրի` առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով.
2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։