19 Մարտի 2009, 284 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ընդունել Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրած Երևան քաղաքի Աբովյան 50/5 հասցեում գտնվող 1118 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքն ու 0.0476 հեկտար հողատարածքը, ինչպես նաև շենքում առկա գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Համահայկական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գույքը Հայաստանի Հանրապետության անունից որպես կամավոր գույքային ներդրում սեփականության իրավունքով հանձնել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին` գույքի հանձնման-ընդունման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0284.pdf