Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 282 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 7195936.44 դրամ արժողությամբ գույքով (Պուշկինի 51/2) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքով վարձակալության հանձնված 10157443.42 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Գետամեջի պոմպակայանի հին շենքը հետ վերցնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից` կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմանագրում։
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
5. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը` համաձայն հավելվածի, ներդնել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով։
6. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0282.pdf