19 Մարտի 2009, 275 - Ա
«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 227,161.0 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, 9 ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, 9 ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0275.pdf