Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2005, 417 - Ն

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել « Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «05. Ջրային օբյեկտների և oդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: