Կառավարության որոշումներ

19 Մարտի 2009, 264 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 2009/2010 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 38 տեղ` նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքի։