5 Մարտի 2009, 254 - Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին ու «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն
N 1 հավելվածի.
2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև փոխանակվող տեղեկությունները ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0254.pdf