12 Մարտի 2009, 249 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կողմից 2007 թվականի հունիսի 27-ի N C 11575 մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված քրոմոտոգրաֆիական սարքավորումների (UV դետեկտոր L 7400, մխոց L 7100, ինտերֆեյս D 7000, FP 1520 ֆլուորեսցենտ դետեկտոր) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 15-ը։