12 Մարտի 2009, 246 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 864-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 308-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու և գույքի օտարման թույլտվություն տալու մասին» N 864-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «5726» թիվը փոխարինել «6023,9» թվով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սահմանել, որ, համաձայն գնահատման արդյունքների`
ա. գույքի վաճառքի գինը կազմում է 140.998.8 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 23.499.8 հազ. դրամ,
բ. գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3,5 հեկտար հողամասը` համաձայն N 6 հավելվածի, որի վաճառքի գինը` ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, կազմում է 574.350.0 հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը` 95.725.0 հազ. դրամ,».
4) որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գնորդի կողմից` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների վճարումից հետո ապահովել օտարվող հողամասի կադաստրային արժեքի վճարումը և գնորդի հետ` օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրի կնքումը` պայմանով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,
բ. սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումից հետո` տնտեսված միջոցներն օգտագործել ընկերությունը վերազինելու, արդիականացնելու և ժամանակակից պահանջները բավարարող ծառայություններ մատուցելու նպատակով։».
6) որոշման 3-րդ կետում «հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա» բառերը փոխարինել «հիմք է ընդունվում բաժնետոմսերի հետգնման մասին ընդհանուր ժողովի» բառերով։