12 Մարտի 2009, 242 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 - 2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի «Միջոցառում» սյունակի 1.6 - րդ կետի`
ա.«Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի համակարգի վերազինման մշակված և շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագիր»,
բ. «Ակնկալվող արդյունք» 3-րդ սյունակի 5-րդ՝ «2010» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների մոնիթորինգի գործող ժամանակակից համակարգ` առկա տիեզերական դիտարկման կետերից օգտվելու հնարավորությամբ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։