Կառավարության որոշումներ

12 Մարտի 2009, 241 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 568-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 925-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի «Բնակելի տարածքներ նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 568-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ սյունակում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարան» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 925-Ա որոշման հավելվածի 4-րդ տողի 2-րդ սյունակում «Նորքի այգիներ, 227-րդ փող., N 227 սենյակ» բառերը փոխարինել «Նորքի այգիներ, 227, N 17 սենյակ» բառերով։