Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 389 - Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից իրականացվող պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` «Մեղրի» քրեակատարողական հիմնարկին պատկանող հողատարածքը` 148 հեկտար ընդհանուր մակերեսով, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գյուղատնտեսական և անասնապահական կարիքների համար նախկինում օգտագործված շենքերը, շինությունները և այլ գույքը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով:  

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առկա անասնակերն անհատույց օտարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` համաձայն N 5 հավելվածի: 

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման և օտարման պայմանագրերի կնքումը, ինչպես նաև 30-օրյա ժամկետում` նշված գույքի և իրավունքների պետական գրանցումը: 

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Կոտայքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» ու «Մեղրի» քրեակատարողական հիմնարկների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձև—ակերպումը:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: