Կառավարության որոշումներ

5 Մարտի 2009, 231 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «նկատմամբ» բառով.
2) որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2009/03/09_0231.pdf