Կառավարության որոշումներ

5 Մարտի 2009, 216 - Ա

ԱՐՄԵՆԱԿ ԱՆՏԻՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արմենակ Ռոբերտի Անտինյանին (ծնվ.` 1987 թվականի հունիսի 2-ին, քաղ. Երևան, Քեռու փող., 3ա տուն, 2008 թվականին ընդունվել է աշխարհում բարձր վարկանիշ ունեցող Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան` Էրասմուս Մունդուսի մագիստրոսական` «ՔԷՄ-ի ծրագրի քանակական տնտեսագիտության մոդելներ և մեթոդներ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։