5 Մարտի 2009, 211 - Ա
«ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂ¬ՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2007 թվականի նոյեմբերի 15-ի N C 5357 և N C 5360, 2007 թվականի
նոյեմբերի 20-ի N C 5489 և նոյեմբերի 22-ի N C 5563, 2008 թվականի հունվարի 31-ի N C 656 և մարտի 6-ի N C 1530 հայտարարագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մինչև 2010 թվականի մարտի 6-ը։